Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Քաղաքական
09:58 15/11/2024
Աշխարհ

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել

Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաընկերության՝ Իսրայելի պաշտպանության բանակը առնվազն 13 ավիահարված է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտի տարբեր շրջաններում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ևս մի քանի բնակիչ անհայտ կորած են համարվում։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է,որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով, երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, զոհվել է 3386 մարդ, ևս 14417-ը՝ վիրավորվել։

Placeholder
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել