All inclusive-ի հետևանքները
Աշխարհում
10:32 16/11/2024
Աշխարհ

All inclusive-ի հետևանքները

Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։

Թուրքիայի փոքր հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ Էրթան Ուստաօղլուն «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ  երկրի հյուրանոցներում all inclusive համակարգը հանգեցրել է նրան, որ զբոսաշրջիկները գրեթե չեն լքում հյուրանոցները և անընդհատ ուտում են։

Ուստաօղլուն կարծում է, որ հանգստացողների այս պահվածքը կարող է վատ ազդեցություն ունենալ ոչ միայն նրանց առողջության վրա՝ առաջացնելով գիրանալու վտանգ, այլ նաև խոչընդոտում է երկրի զբոսաշրջային ներուժի ամբողջական բացահայտմանը։

Նա առաջարկել է խոշոր հյուրանոցներում սննդի կազմակերպման այլընտրանքային հայեղակարգ, օրինակ՝ մի քանի փոքր ռեստորաններ բացել։

Թուրք մասնագետը կարծիք է հայտնել, որ համակարգի չեղարկումը չի հանգեցնի ռուս զբոսաշրջիկների թվի նվազման։

Սակայն, «Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով Travelata.ru տուրերի օնլայն խանութին, նշում է, որ Թուրքիայում all inclusive համակարգը շարունակում է մնալ ամենապահաջվածը ռուս զբոսաշրջիկների շրջանում։ Երկրորդ տեղում է «ultra all inclusive» համակարգն է։

Placeholder
All inclusive-ի հետևանքները