Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
Սպորտ
13:23 16/11/2024
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա

Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) «Սկոնտո» մարզադաշտում:


 

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա