Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Քաղաքական
19:32 15/11/2024
Հայաստան

Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ