ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից
Քաղաքական
14:42 16/11/2024
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Լրագրողները նրան հարցրել են՝ հնարավո՞ր է Հայաստանի մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը։

«Հարցն ուղղեք հայկական կողմին։ Սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում հեռու է մնում  ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»,- ասել է նա։

 

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից