Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Սպորտ
20:23 17/11/2024
Հայաստան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը  Ռիգայում
Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը։

71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լատվիայի հավաքականի հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։

75-րդ րոպեին Հայաստանի թիմի հաղթական գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը։

Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը և անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։

Խմբի հաղթող դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին և վաստակեց 16 միավոր։
 

Placeholder