Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Ռիգայում
Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը։
71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լատվիայի հավաքականի հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։
75-րդ րոպեին Հայաստանի թիմի հաղթական գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը և անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։
Խմբի հաղթող դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին և վաստակեց 16 միավոր։