Աշոտյանը կմնա տնային կալանքում
Իրավունք
16:26 18/11/2024
Հայաստան

Աշոտյանը կմնա տնային կալանքում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը։

«Այն ռիսկերը, որոնք դատարանի կողմից գնահատվել են ժամանակին, և հիմք հանդիսացել կալանքը փոխելու տնայինկալանք կիրառելու համար, դեռևս առկա են»,-ասաց դատավորը։

Նա նշեց, որ գործով առայժմ հարցաքննվել է երկու վկա, բայց դա չի նշանակում, որ տնային կալանքը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ հարցաքննվեն բոլոր վկաները, հետազոտվեն բոլոր ապացույցները։ Եղել են դեպքեր, երբ դրանից հետո էլ մարդը շարունակել է մնալ տնային կալանքում։

Դատավորի որոշմամբ, տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։

Placeholder
Աշոտյանը կմնա տնային կալանքում