Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
Քաղաքական
13:59 18/11/2024
Հայաստան

Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Ներքին գործերի նախարարՎահե Ղազարյանը պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:

Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,- գրել է  Վահե Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր արդեն հրաժարականի դիմում ներկայացնելու մասին են հայտնել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։  ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գրել էր. «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից»։

Placeholder
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը