Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ
Աշխարհում
14:33 18/11/2024
Աշխարհ

Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ

Այս պահին ռուս առաջատար գեղասահորդներից է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել է Ռուսաստանի Գրան Պրիի երկու փուլերում։ sport.ru-ի հաղորդմամբ, շատերը մտավախություն ունեն, որ այլ երկրներ կարող են կապ հաստատել Պետրոսյանի հետ և առաջարկել փոխել սպորտային քաղաքացիությունը: Այս մասին հարցին պատասխանել է ԽՍՀՄ գեղասահքի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան

«Ոչ, ես նման անհանգստություն չունեմ: Ինչո՞ւ պետք է անհանգստանամ: Ես չեմ սիրում դիտարկել «եթե»-ով հարցերը»,- Տարասովայի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Placeholder
Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ