Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում
Սպորտ
22:27 19/11/2024
Տարածաշրջան

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում:

«Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութայիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում»,-ասվում է լուրում:

Placeholder