Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով», հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Պատճառը, ըստ Փաշինյանի, համակարգային է, որի մասին խոսել է կառավարության վերջին նիստում։
Panorama.am-ի հետ զրուցած քաղաքացիներն այն կարծիքին չեն, որ փոփոխությունները կարող են իրավիճակ փոխել այդ ոլորտներում։
«Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգը փորձում է բարձրացնել։ Մանկապարտեզի երեխային էլ պարզ է, որ ամեն ինչ տանուլ է տվել, միայն ստախոսությամբ, աչքերին թոզ չփելով հարց չի լուծվի։
Խորքային փոփոխություններ են պետք»,- պաշտոնանակությունների մասին ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշի կարծիքով, պետք էին այդ փոփոխությունները և ոչ միայն այդ ոլորտներում։
«Անիմաստ գործողություններ են։ Ոմանց համար միգուցե իմաստ ունեցող։ Զբաղեցնում են և դաշտը, և բնակչությանը։ Չեմ ասում ժողովրդին, որովհետև ժողովրիդ ինչ-որ հատված գոնե չի տրվում այդ ամեն ինչին»,- ասաց քաղաքացին։
Մանրամասն՝ տեսանյութում։