Միլենա Վարդանյանը ամուսնացել է Կանադայի դեսպանի հետ. Նա պսակադրությունից նկարներ է հրապարակել
Հասարակություն
16:54 20/11/2024
Հայաստան

Միլենա Վարդանյանը ամուսնացել է Կանադայի դեսպանի հետ. Նա պսակադրությունից նկարներ է հրապարակել

Դերասանուհի Միլենա Վարդանյանը Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ պսակադրությունից լուսանկարներ է հրապարակել։ Արարողությունը տեղի է  ունեցել նոյեմբերի 14-ին։

Ինչպես երևում է լուսանկարներում, պսակադրությանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված այլ երկրների արտակարգ ու լիազոր դեսպաններ. ՀՀ–ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և այլք։



Այս տարվա սեպտեմբերին դերասանուհին հայտարարել էր. «Ուրախ ենք նշելու մեր ամուսնության գրանցումը և անհամբեր սպասում ենք ձեզ հետ նոյեմբերին նշելու հարսանեկան արարողությունը: Պարոն և տիկին Թերներ»։



Placeholder
Միլենա Վարդանյանը ամուսնացել է Կանադայի դեսպանի հետ. Նա պսակադրությունից նկարներ է հրապարակել