Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթ է ներկայացրել Մշտական արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա)Հայաստանի դեմ։
Թշնամի երկիրը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «օկուպացիայի» շրջանում «էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ»։
«Հայաստանն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարվա ընթացքում խոչընդոտել է Ադրբեջանին հասանելիություն ստանալ կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները: Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր օգտին», - ասվում է հայցում։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանը կշարունակի Հայաստանից փոխհատուցում պահանջել իր էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար, այդ թվում՝ ապօրինի շահագործման և Հայաստանի կողմից օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնվող էներգիայի աղբյուրներին վնասելու համար»։