ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի անաչառ գնահատում. Վիկտոր Խրենին
Քաղաքական
13:11 20/11/2024
Տարածաշրջան

ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի անաչառ գնահատում. Վիկտոր Խրենին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը թելադրում է ՀԱՊԿ Հավաքական ուժերի վիճակի գնահատման անհրաժեշտությունը։ «ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում գիտական գործունեության կիրառական ասպեկտները» միջազգային ռազմագիտական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։

«Ստեղծվող ռազմաքաղաքական իրավիճակը մեզանից պահանջում է անաչառ և համակողմանի գնահատել հավաքական ուժերի վիճակը, վերլուծել և համակարգել պաշտպանության ոլորտում առկա խնդիրները՝ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է Բելառուսի պաշտպանության նախարարը, որի խոսքերը մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խրենինը հայտարարել է, որ ներկայումս «ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգի տարրերը և լրացուցիչ ռազմական խմբերը տեղակայվում
են կազմակերպության անդամ երկրների սահմաններին մոտ»։

Բացի այդ, Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ «արտաքին ճնշումը Բելառուսի Հանրապետության վրա ՆԱՏՕ-ի կողմից, որն իրականացնում է հավաքական Արևմուտքի ագրեսիվ նկրտումները, անընդհատ աճում է»։

Placeholder