Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Օրվա թեմա
12:14 20/11/2024
Հայաստան

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:

Առոզջապահության նախարարությունից հայտնում են՝ հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`

. հազ
. դժվարացած շնչառություն
. ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:

Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`
. ծխելը (80-90%)
.շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը
.ժառանգական նախատրամադրվածությունը 
. տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ
. անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:

Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`

. վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ
. ծխելը դադարեցնելով
. ֆիզիկական ակտիվությամբ
.գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով` պատվաստմամբ:

Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է:

Placeholder
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է