Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ. ԱԳՆ
Քաղաքական
13:03 21/11/2024
Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ. ԱԳՆ

Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Panorama.am-ն այս հայտարարությունից հետո հարցումներ էր ուղարկել կառավարություն, նաև շրջակա միջավայրի նախարարություն, ԱԳ նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ խմբի մասին է խոսքը, ե՞րբ է այն ձևավորվել ու ի՞նչ նպատակով։

ԱԳ նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։

«ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն, թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև»,-հայտնել են նախարարությունից։

Panorama.am-ի հարցերն ու ԱԳ նախարարության պատասխանն ամբողջությամբ ստորև.

1.      Խմբի մասին մինչ դեսպանի հայտարարությունը ինչո՞ւ չի իրազեկվել Հայաստանի ժողովուրդը։
2.      Ե՞րբ է ձևավորվել խումբը։ Ովքե՞ր են ընդգրկված դրա կազմում։
3.      Ե՞րբ են մեկնարկել աշխատանքները։ Ի՞նչ փուլում են հիմա դրանք։
4.      Մասնավորապես ո՞ր գետերի ջրերի ինտեգրված կառավարման մասին է խոսքը։
5.      Ինչո՞ւ է նման անրաժեշտություն առաջացել։ Ո՞րն է խմբի գործունեության նպատակը։
6.      Արդյոք կա՞ն նման խմբեր Վրաստանի, Թուրքիայի, Իրանի սահմանները հատող գետերի ջրի կառավարման սխեմաների մշակման համար։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Placeholder
Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ. ԱԳՆ