Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Աշխարհում
12:53 22/11/2024
Աշխարհ

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ

Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամը։

«Այս մետաղադրամը հատվել է մ.թ.ա. մոտ 95 թվականին և իմ գրասեղանի վրա հայտնվել 2024 թվականին»,- նշել է Օհանյանը՝ հավելելով. «Թեև ես մետաղադրամի հավաքածուի սիրահար չեմ, բայց ստիպված էի գնել այս մետաղադրամը և այն բոլորին ցույց տալ»։

«Եթե դուք հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա գիտեք Տիգրան Մեծի մասին, և թե ինչպես է նրա իշխանության ներքո Հայաստանի թագավորությունը ընդարձակվել և դարձել Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։

Սուպեր հազվագյուտ մետաղադրամների այս շարքի վրա պատկերված է Հալլի գիսաստղը, որը հայտնվել է Տիգրան Մեծի օրոք և համարվում էր հաջողության նշան»,- բացատրել է գործարարը։
 

Placeholder