Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Աշխարհում
16:25 22/11/2024
Հայաստան

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ

Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում կհանդիպի B լիգայի իր խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի ընտրանուն։

2025 թվականի մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ կկայանա մարտի 23-ին։ 

Placeholder
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ