Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
Քաղաքական
13:49 22/11/2024
Հայաստան

Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի թուքացում կամ վիլայեթացում»,-ասուլիսում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը, նրա 4 տարվա կրեդոն՝ «խաղաղության պայմանագիրը» ձախողվել է՝ Շարմազանովը նշեց, որ 2021 թվականից հետո իշխող խումբը ժողովրդին կերակրում էր այն խոստումով, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է բացահայտ դիմել Ալիևին, բայց վերջինս կտրականապես մերժել է։

«Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Անկախության հռչակագրից, այն անվանեց սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը, Տավուշում գնաց միակողմանի զիջումների , ստիպված եղավ հատվածային դեմարկացիա, դելիմիտացիա բլեֆի ներքո այդ 4 գյուղերը տալ Ադրբեջանին, Սահմանադրական դատարանից ստանալ ադրբեջանական նարատիվներ պարունակող փաստաթուղթ, իր ամբողջ խմբակցությունը սարքեց «Ենի ազարբայջան» և էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստացի շահառու, բայց դա էլ չօգնեց»,- նշեց բանախոսը և նկատեց, որ դրանից հետո Փաշինյանը ստիպված էր գնալ տեսարանների՝ սափրվել և իր թիմակիցներին պաշտոններից հեռացման օպերացիա իրականացնել։

Ըստ Շարմազանովի՝ աշխարհում և տարածաշրջանում վտանգավոր զարգացումների պայմաններում ողջ ժողովուրդը քննարկում է Փաշինյանի սափրվելը և  նախարարների հեռացումը։

«Այս ներքաղաքական պաշտոնազրկումներն ունեցելեն հստակ, քարոզչական նպատակ, որպեսզի քողարկի իր ֆիասկոն ՝ «խաղաղության պայմանագրի» կնքման հետ կապված»-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը և, դիտարկելով Փաշինյանի իշխանության գալը, հավելեց. «2018 թվականի տեղի ունեցածի նպատակը եղել է  Հայաստանի ազգային նկարագրի վերացումը, նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ Այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ են անատամ Հայաստան, որը չունենա ո՛չ բանակ, ո՛չ ազգային ինստիտուտներ, ո՛չ հեղինակություններ և լինի պանթուքիզմի ֆուռերի համար պռախոդնոյ դվոր»։

Placeholder
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով