Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Քաղաքական
12:16 22/11/2024
Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին ելույթում սուր քննադատություն է հայտնել հյուրընկալող երկրի հասցեին, գրում է Deutsche Welle-ն։

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նա անհանգստացնող է որակել, իսկ  ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը՝ խիստ մտահոգիչ։

Գերմանիայի ԱԳ նախարարըմասնավորապես նշել է իշխանությունների քննադատ տնային կալանքի տակ գտնվող Գուբադ Իբադօղլուի մուտքի արգելքը։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 53-ամյա պրոֆեսորը,  որ ուսումնասիրում է Ադրբեջանի նավթագազային հատվածը և բնապահպանական խնդիրները, ձերբակալվել է իր հայրենիքում 2023 թվականի ամռանը խարդախության մեղադրանքով։

Գերմանացի պաշտոնյան բացարձակ անընդունելի է համարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորների  Ադրբեջան մուտքի արգելքը։

«Արգելքը տարածվում է նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա։ Դա անհամատեղելի է ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է կլիմայի փոփոխության այս համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին:

Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովը պետք է տա իր արդյունքները  կլիմայի  ճգնաժամի դեմ պայքարում, որը նա որակել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։

Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Բեռլինն ընդունում է կլիմայի ֆինանսավորման պատասխանատվությունը՝ կոչ անելով մյուս երկրներին  ևս կիսել այն։

Placeholder
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին