Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
Տնտեսություն
11:37 22/11/2024
Հայաստան

Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը

Այսօր՝ նոյեմբերի 22–ին Երևանում կայանալիք Visa Cashless Forum 2024 միջոցառմանը սահմանափակվել է ԶԼՄ-ների աշխատանքը։ Կազմակերպիչները բացի երեք լրատվամիջոցից՝ Civilnet, Mediamax  և  Հանրային հեռուստաընկերություն, այլ ԶԼՄ-ների մուտքն արգլել են՝ խոչընդոտելով մամուլի աշխատանքը։

Visa–ի հայաստանյան ներկայացուցիչ  Աննա Բուբուշյանը մերժել է  հավատարմագրել հայկական «ԱՌԿԱ»  տնտեսական գործակալությունը՝ պնդելով, թե որոշումը փոփոխության ենթակա չէ։

Նշենք, որ ֆինանսական ոլորտին առնչվող այս կարևոր միջոցառումը Երևանում անց է կացվում առաջին անգամ՝ մամուլի աշխատանքի կոպիտ սահմանափակումներով։

«2000 թվականի արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը»,-գրում  է «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը։

Placeholder