Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ Ռուսաստանի Դաշնություն խորքերը հեռահար հրթիռներով հարվածներ հասցնելը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
«Առաջիկայում ՀԱՊԿ-ի շրջանակներում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կքննարկվի այդ հարցը։ Իսկ Վ. Պուտինի Ղազախստան այցի շրջանակներում մենք դաշնակցային կերպով կքննարկենք Ուկրաինայի տարածքում առկա ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ղազախստանը դաշնակիցներ են, և երկրների միջև կա պայմանավորվածություն ագրեսիայի դեպքում փոխադարձ աջակցության տրամադրման վերաբերյալ։
ՌԴ նախագահի պետական այցը Ղազախստան կկայանա նոյեմբերի 27-ին։ Հաջորդ օրը Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։