Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Քաղաքական
15:14 23/11/2024
Աշխարհ

Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են

Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։

Քաղաքը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում է նոյեմբերի 22-25-ը։

Դրա դեմ բողոքի դուրս եկած ցուցարարները ջարդել են պատուհանները, կրակի տվել ճանապարհին հանդիպածը։

CBC-ի փոխանցմամբ, ձերբակալությունները կատարվել են ոստիկանների վրա հարձակվելու և ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու համար:

Երբ բողոքի ցույցի մասնակիցները հասել են Սեն-Ուրբենի և Ռենե-Լևեսկ բուլվարի խաչմերուկ, որոշ մարդիկ սկսել են ջարդել խանութների, սրճարանների պատուհանները։

 

Placeholder
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են