Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Աշխարհում
16:46 25/11/2024
Աշխարհ

Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB Sport-ի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան»։

euro-football.ru-ի հաղորդմամբ, ըստ աղբյուրի՝ Ռաֆայելա Պիմենտան, ով ներկայացնում է Սպերցյանի շահերը, արդեն հանդիպում է անցկացրել իտալական ակումբի հետ։ Հաղորդվում է, որ տրանսֆերը դժվար թե կայանա առաջիկա ձմռանը, քանի որ «Ատալանտան» ցանկանում է ավելի երկար հետևել խաղացողին։ Կիսապաշտպանի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել ամռանը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ