Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
Աշխարհում
10:33 25/11/2024
Աշխարհ

Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղի հայտացուցակում։

Գոլուբինը նշել է, որ Զախարյանի բաց է թողել Իսպանիայի առաջանության այդ հանդիպումը բժշկական պատճառներով, քանի որ նախախաղային մարզման ժամանակ հարված է ստացել և անհարմարություն է զգացել կոճի հատվածում։ Միաշամանակ նշել է, որ Զախարյանն իրեն լավ է զգում

«Ինչո՞ւ Արսենն այսօր չընդգրկվեց հայտացուցակում։ Սա «Սոսյեդադի» մարզչական շտաբի որոշումն է։ Սա նշանակում է, որ նրանք ցանկանում են հոգ տանել նրա մասին»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Այս մրցաշրջանում Զախարյանը ոչ մի րոպե խաղադաշտում չի անցկացրել։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Ռեալ Սոսյեդադի» պարտությամբ։ 

 

Placeholder
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել