Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
22:31 25/11/2024
Տարածաշրջան

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 20։20-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դողանշեհիր շրջանում, երկրաշարժի օջախը եղել է 9,75 կմ խորությամբ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Placeholder