Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի աշխատանքները սկսելուց անմիջապես հետո կառավարությունը պետք է հրաժարական տա։
Հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում հաղթած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեին։ Նա իր հերթին ներկայացրել է կառավարության նորացված կազմը՝ արտաքին գործերի, արդարադատության և շրջակա միջավայրի նախարարությունների ղեկավարների պաշտոնների համար երեք նոր թեկնածուներով։
Խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։