Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով վարկանշային ցուցակը գլխավորել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։
Վարկանիշի ընթացիկ տարբերակն ամփոփում է թենիսիստների ելույթները օգոստոսի 26-ից՝ ԱՄՆ բաց առաջնության մեկնարկից մինչև 2024 թվականի մրցաշրջանի ավարտը։
Հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.
• թենիսիստների ընթացիկ վարկանիշը
• որքանով է նրանց հաջողվել բարձրանալ վարկանիշային աղյուսակում այս ընթացքում
• ինչ արդյունքների կարողացան հասնել մրցաշարերում՝ կախված նրանց կարգավիճակից
• ինչ լուրջ մրցակիցներիեն կարողացել հաղթել այս ընթացքում
2024 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով առաջնության վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիիլ Մեդվեդևը, իսկ Անդրեյ Ռուբլևը՝ երրորդ։