Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
Աշխարհում
10:36 26/11/2024
Աշխարհ

Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝ Դեղձին  «Peach» ու Ծաղիկին «Blossom»։ Այս մասին հայտնում է CNN-ը։


«Հիմնվելով նրանց խառնվածքի և հասարակության արդյունավետ անդամ լինելու հանձնառության վրա՝ ես ներում եմ Դեղձին և Ծաղիկին», - ասել է Բայդենը Սպիտակ տան Հարավային մարգագետնում կազմակերպված արարողության ժամանակ:

Հնդկահավերը կշռել են 41 և 40 ֆունտ, նրան Մինեսոթայից Վաշինգտոն են բերվել գնացքով։ Իրեն երիտասարդությունն անցկացրել են մարզումներով՝ պատրաստվելով վառ լույսերին, մեծ ամբոխին, բարձր ձայներին։

Չնայած Դեղձն իրեն այնքան էլ լավ չի պահել, թափահարել է թևերը, ինչի հետևանքով մի քանի փետուր է ընկել, ապա բարձր ձայն արձակել՝ ընդհատելով նախագահին։ Բայդենը թռչուններին խնդրել է պահպանել հանգստություն։

Օգտվելով առիթից՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել  ներկաներին. «Դա մեծ պատիվ էր ինձ համար։ Ես հավերժ երախտապարտ եմ»։


Placeholder
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը