ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
Քաղաքական
15:47 26/11/2024
Հայաստան

ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից

«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով»,-Երևանում  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Ըստ նրա, պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն անմիջականորեն Կովկասի վրա:

«Ռուսաստանն իր դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաև այս տարածաշրջանում։ Մենք դա տեսնում ենք, բայց ցանկանում ենք, որ բոլոր հակամարտությունները խաղաղությամբ ավարտվեն»,- ասաց Լեհաստանի նախագահը

Placeholder
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից