Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Աշխարհում
17:53 26/11/2024
Աշխարհ

Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է

Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով  վարկանշային ցուցակը գլխավորել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։

Վարկանիշի ընթացիկ տարբերակն ամփոփում է թենիսիստների ելույթները օգոստոսի 26-ից՝ ԱՄՆ բաց առաջնության մեկնարկից մինչև 2024 թվականի մրցաշրջանի ավարտը։

Հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.

• թենիսիստների ընթացիկ վարկանիշը
• որքանով է նրանց հաջողվել բարձրանալ վարկանիշային աղյուսակում այս ընթացքում
• ինչ արդյունքների կարողացան հասնել մրցաշարերում՝ կախված նրանց կարգավիճակից
• ինչ լուրջ մրցակիցներիեն կարողացել հաղթել այս ընթացքում

2024 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով առաջնության վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիիլ Մեդվեդևը, իսկ Անդրեյ Ռուբլևը՝ երրորդ։

Placeholder
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է