Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է անդամակցել կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները «բաց են» նրա համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Ղազախստանում նոյեմբերի 28-ին։ Արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը չի մասնակցի կազմակերպության գագաթնաժողովին։
«Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների՝ իրենց ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը։ Դե յուրե, Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։
ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի՝ ֆիզիկական վերադարձի համար դռները բաց են, և մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- ասել է Ուշակովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։