Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի,  իմ կարծիքը կասեմ
Քաղաքական
13:54 27/11/2024
Հայաստան

Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ

«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով իր գործընկերոջ՝ Ագնեսա Խամոյանի իր մասին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը մասնավորապես հայտարարեց.

«Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»։

«Քննարկումը կլինի, ես  իմ կարծիքը կասեմ։ Ես էլ եմ նոր կարդացել այդ գրառումը»,-ասաց Նազարյանը։

Placeholder
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ