Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Հասարակություն
13:08 27/11/2024
Հայաստան

Ջերմաստիճանը կշարունակի նվազել

Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Placeholder
Ջերմաստիճանը կշարունակի նվազել