«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
Օրվա մամուլ
09:14 27/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:

Օրենսդիրում եւ գործադիրում կատարվող «մաքրազերծումներին» զուգահեռ՝ նա մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանին, որը ՔՊ-ի, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, և ՔՊ մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշել է մաքրել թիմն ու ազատվել սկանդալային կերպարներից, որ ձայներ կարողանա հավաքել:

Սրան զուգահեռ Փաշինյանը մարզային կառույցների ղեկավարների պաշտոններում իր վստահելի մարդկանց է նշանակում։

Օրինակ՝ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այս Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել, օրեր առաջ ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն արդեն իսկ պատրաստվում է 2026 թվականի հերթական, կամ գուցե արտահերթ ընտրություններին: Բայց քաղաքացիների քվեն սկսել է հետաքրքրել մարդկանց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները