ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
Տնտեսություն
14:29 27/11/2024
Հայաստան

ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը

«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօեր Մհեր Փարվանյանին հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Մհեր Փարվանյանը ԱԺ էր ներկայացրել կոլեկտիվ հանրագիր, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում գործող իրավակարգավորումների կատարելագործման նպատակով (62-րդ հոդվածի 8-րդ եվ 109-րդ հոդվածի 1-ին մասերում լրացումներ կատարելու) բացառություններ սահմանել աճուրդով վաճառվող անշարժ գույքի դեպքում՝ և վաճառքից ստացված եկամուտի ավելացված արժեքի հարկը և շահութարակը հաշվարկել վաճառքի փաստացի գնից։

Մհեր Փարվանյանը Աղազարյանին բացատրեց, որ իր առաջարկած փոփոխությամբ, եթե պատգամավորը ցանկանում է իր գույքը վաճառել և օգտվել արտոնութունից, ապա անպայման պետք է աճուրդով վաճառի։

Մինչ այդ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց,որ գործող կարգավորումներով, եթե շուկայական արժեքից ավելի բարձր գնով է վաճառվում, վաճառված գնից է հաշվարկվում հարկը, իսկ եթե գույքը վաճառվում է ավելի ցածր գնով, քան գույքի շուկայական արժեքի մոտարկված արժեքի 80 %-ն է, ապա միևնույնն է՝ շուկայական արժեքի 80  %-ից է հարկվելու։

Փոխնախարարը նաև նշեց, որ շատ են լինում աճուրդներ, որոնք պայմանավորված ձևով գնիջեցման համար չեն կայացնում։

Թունյանը հրապարակեց հանձնաժողովի եզրակացությունն, ըստ որի նպատակահարմար չեն համարում նման փոփոխությունը, բայց և Փարվանյանին առաջարկեց շարունակել հանրագրեր ներկայացնել։
 

Placeholder