«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
Առողջություն
19:24 28/11/2024
Հայաստան

«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.

«2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն»  ՊՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ դիմել էին բողոքով առ այն , որ տնօրենը իրենց հասանելիք աշխատավաձները չի տրամադրում, ընտրողաբար աշխատակիցների տեղեկացնում է, որ հիվանդանոցը պարտքերի մեջ է և չի կարող տրամդրել աշխատավարձ։ 

19․11․2024-ին «Առողջության իրավունք» ԻՀԿ գրություն էր  ուղարկեղ ՀՀ կառավարություն ՝խնդրի պարզաբանման նպատակով։ Եվ այսպես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը  վարույթի շրջանակներում պարզում է, որ 44 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը, որը վերականգնվել է ստուգումից հետո։ 

Այպիսով «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը  հեթական 100 տոկոս պետական ենթակայության հիվանդանոցն է, որը խատում է աշխատակիցների իրավունքները, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը  և ՀՀ առողջապահության նախարարություն լռում են, խնդրիը բարձրացնում են հասարակական կազմակերպությունները, իսկ հիվանդանոցի  տնօրենը ու իր «հավատարիմները» ծննդատան բոլոր խնդիրները թողած փորձում են գտնել «բողոքողին»․․․․․
Հ․Գ․ Մի փնտրեք, նրանք շատ են․․․»։ 

Placeholder