Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
Քաղաքական
11:35 28/11/2024
Հայաստան

Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ

«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա»,-նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա մանրամասնում է.

«Ինչ է տեղի ունենում։

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատների վայր դնելուց հետո գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչև նոր ընտրությունները, այլ ՔՊ-ի անդամների և "համակիրների" միջև ներքին ընտրություններ է անցկացնում։

Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է կայացնում։

Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում,  ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»։

Placeholder