Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն դարձնում, քան օրհներգին, որովհետև «Յութուբում» 1000 հատ օրհներգ կա»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, թե այնտեղ enter տալուց հետո դրանք կարելի է լսել։
Նրա խոսքով՝ դրանք բոլորը միմյանցից տարբերվում են։
Նիստոմ քննարկվեց ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության մասին նախագիծը։
Փաշինյանը հայտարարեց, թե հանձնարարական է տվել, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է կատարվի կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարտին համապատասխան։
Հայտարարելով, որ օրենքի նախագծով օրհներգի բառերը չեն փոխվելու այլ միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն է արվում՝ գործադիր մարմնի ղեկավարը կարդաց օրհներգի նոր տեքստը։
Նրա խոսքով՝ կան նաև այլ խնդիրներ, մասնավորապես՝ օրհներգի կատարման ստանդարտի բացակայությունը։
«Ստանդարտը նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով։ Այն պետականության ընկալման զարգացման տրամաբանության մեջ է»,-ասաց Փաշինյանը և իր առաջարկով նախագծին դրական ելք ստացավ, քանի որ անձամբ էր մասնակցել դրա մշակմանը։