Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
11:59 28/11/2024
Հայաստան

Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան

«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն դարձնում, քան օրհներգին, որովհետև «Յութուբում»  1000 հատ օրհներգ կա»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, թե այնտեղ enter տալուց հետո դրանք կարելի է լսել։

Նրա խոսքով՝ դրանք բոլորը միմյանցից տարբերվում են։

Նիստոմ քննարկվեց ՔՊ-ական պատգամավորների  ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության մասին նախագիծը։

Փաշինյանը հայտարարեց, թե հանձնարարական է տվել, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է կատարվի կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարտին համապատասխան։

Հայտարարելով, որ օրենքի նախագծով օրհներգի  բառերը չեն փոխվելու այլ միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն է արվում՝ գործադիր մարմնի ղեկավարը կարդաց օրհներգի նոր տեքստը։

 Նրա խոսքով՝ կան նաև այլ խնդիրներ, մասնավորապես՝ օրհներգի կատարման ստանդարտի բացակայությունը։

«Ստանդարտը նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով։ Այն պետականության ընկալման զարգացման տրամաբանության մեջ է»,-ասաց Փաշինյանը և իր առաջարկով նախագծին դրական ելք ստացավ, քանի որ անձամբ էր մասնակցել դրա մշակմանը։

 

Placeholder
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան