Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Քաղաքական
16:01 29/11/2024
Տարածաշրջան

Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր

Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց, որ երեք օր առաջ Իսրայելի ու   «Հեզբոլլահ» զինված խմբավորման միջև  մեկ տարուց ավելի տևած մարտերից հետո հրադադարի համաձայնագիր է կնքվել։

Իսրայելի Պաշտպանության բանակը հրապարակել է քարտեզ՝ ցույց տալով այն բնակավյարրեը, որտեղ չպետք է վերադառնան։ Ով դա կանի, ինքն իրեն վտանգի տակ կդնի:

Ավելի քան մեկ միլիոն լիբանանցիներ տեղահանվել են մարտերի պատճառով, հիմնականում հարավից: Տասնյակ հազարավոր իսրայելցիներ նույնպես տեղահանվել են։ Զինադադարն ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան, արդեն Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաները միմյանց մեղադրում են այն  խախտելու մեջ:

Զինադադարի շրջանակներում ստեղծվել է բազմազգ մոնիտորինգային խումբ, որը ներառում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (Յունիֆիլ) ներկայացուցիչներ։ Նրանք պետք է վերահսկեն հրադադարի պայմանների պահպանումը:

Հրադադարի հաստատումից հետո իր առաջին հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին «ինտենսիվ պատերազմ» վարել, եթե Հեզբոլլահը հրադադարի «զանգվածային խախտում» կատարի։


«Հրադադարը կարող է կարճ տևել»,-ասել է նա իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Placeholder