Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Քաղաքական
14:11 29/11/2024
Աշխարհ

Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ

Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում սահմանադրական կարգի շուտափույթ հաստատման օգտին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, սա ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ այս տարածաշրջանում։ Եվ մենք կողմնակից ենք, որ սիրիական իշխանությունները արագ կարգուկանոն հաստատեն այս շրջանում և վերականգնեն սահմանադրական կարգը», - ասել է Կրեմլի խոսնակը:

Հիշեցնենք, որ «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները  կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝  սպանելով չորս խաղաղ բնակիչների։ 

Placeholder