Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե  ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Քաղաքական
22:01 29/11/2024
Տարածաշրջան

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն

Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել»։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Բռնի գործողությունները ճնշելու համար ՆԳՆ-ն կկիրառի միջազգային իրավունքով և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հատուկ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված բոլոր հատուկ միջոցները»,- newsgeorgia.ge-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Դարախվելիձեն խնդրել է ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ բնույթին սպառնացող իրեր կամ նյութեր պահելուց։ Նրա խոսքով՝ սոցցանցերում կոչեր են հնչում ոչնչացնել ՆԳՆ մեքենաները և տեսախցիկները, արգելափակել ռազմավարական նշանակության տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ, երկաթուղային կայաններ և կենտրոնական մայրուղիներ։

«Այդ խմբի մասնակիցները մահակներով, երկաթե խողովակներով, շղթաներով, ներկերով, երկաթե զանազան առարկաներով և միջոցներ են ապահովում մարդկանց համար և կազմակերպում  հանդիպումներ, ինչպես նաև կոչ են անում համախոհներին օգտագործել այդ առարկաները իրավապահների նկատմամբ բռնի գործողություններում»,-ասել է Դարախվելիձեն։

ՆԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ բոլոր ապօրինություններ գործողները քրեական պատասխանատվություն են կրելու։

Placeholder