Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Մշակույթ
12:30 29/11/2024
Հայաստան

Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը

Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ելույթ է ունեցել  իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ։

Նոյեմբերի 16-ին Կրակովի TAURON Arena –ում Բոչելլիի համերգն է կայացել՝ Լեհաստանի երիտասարդ սերնդի առաջատար սիմֆոնիկ նվագախմբերից՝ Բեթհովենի ակադեմիայի նվագախմբի հետ։ Նա կատարել է իր ամենահայտնի ստեղծագործությունները։ Բեմում երգչի հետ ելույթ են ունեցել հրավիրալ արտիստներ, որոնց թվում է եղել Ջուլիանա Գրիգորյանը։

Այս համերգը Անդրեա Բոչելլիի հոբելյանական շրջագայության մի մասն է։ Այդ համերգային շրջագայությամբ երգիչը նշում է իր կարիերայի 30-ամյակը:

Ջուլիանա Գրիգորյանը Անդրեա Բոչելլիի հոբելյանական շրջագայության ընթացքում ելույթ է ունեցել նաև Բուդապեշտում։ 

«Անուշ նոյեմբեր… Եվս մեկ երազանք իրականացավ:

Շնորհակալություն, մաեստրո Անդրեա Բոչելլի»,- համերգներից լուսանկարներ ու տեսանյութեր կիսվելով՝ գրել է Ջուլիանա Գրիգորյանը։ 

 

 

Placeholder
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը