Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Քաղաքական
15:37 29/11/2024
Աշխարհ

Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ և ոչ թե ոչնչացնելով, և բոլոր հարևանների հետ փոխշահավետ կապեր կառուցելով»։

«Համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերի համահունչ համակարգված առաջընթացը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի նրա ստեղծագործական ներուժը:

Ինչպես նախկինում, մենք չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է ՌԴ փոխնախարարը։

 

Placeholder
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ