ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
Քաղաքական
15:46 29/11/2024
Հայաստան

ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը

NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել հստակեցնել, թե ինչ հարցեր են քննարկելու, սակայն ըստ տարածված տեղեկությունների, ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:

Placeholder
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը