ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը
Քաղաքական
23:39 30/11/2024
Աշխարհ

ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։  Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ափսոսում են «Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին անդամակցությունը կասեցնելու որոշման համար։ Մենք դատապարտում ենք վրացիների նկատմամբ կիրառված չափից ավելի ուժը,  ովքեր իրավացիորեն բողոքում են Սահմանադրության  դավաճանության դեմ։ ԵՄ-ն պատվար է Կրեմլի դեմ։ Ըստ այդմ, մենք դադարեցնում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- գրել է Մեթյու Միլլերը։

««Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան  ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:  Արդյունքում, Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմի գործունեությունը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Վրաստանը և ԱՄՆ-ը դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ 2009 թվականին երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա։

Placeholder