Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Քաղաքական
19:40 30/11/2024
Աշխարհ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք գործընկեր  Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում կայունացմանն ուղղված գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Երկու կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ կապված Հալեպ և Իդլիբ նահանգներում ռազմական էսկալյացիայի հետ։

Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
 

Placeholder