Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից
Աշխարհում
18:51 30/11/2024
Աշխարհ

Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից

Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և Մոլդովայից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով, նոյեմբերի 28-ին Ուկրաինայի էներգահամակարգի վրա հարձակումների պատճառով ատոմակայանի (ԱԷԿ) երկու էլեկտրահաղորդման գծերից մեկը հոսանքազրկվել է։

Նշվել է, որ  էներգետիկներն արդեն վերականգնել են էլեկտրաէներգիան գրեթե 343 հազար սպառողների համար և կոչ են արել ռացիոնալ և խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։
 

Placeholder